«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 4-րդ տուրում «Վենեցիայի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0).
«Մեր մրցաշրջանն արդեն սկսվել է չորս տուր առաջ, մենք միավորներ կորցրեցինք, և հիմա պետք է վերականգնենք կորցրածը, բայց կարևոր էր հաղթել և հաղթել այսպես: Այսպիսի հաղթանակը ֆուտբոլիստներին վստահություն է տալիս՝ շարունակելու աճ գրանցել:
Կարելի է խոսել մարտավարության և տեխնիկայի մասին, բայց եռանդն ու տրամադրվածությունը շատ կարևոր են այնպիսի թիմի համար, որը ցանկանում է նման ֆուտբոլ խաղալ։
Կարևոր էր աշխատանքը խաղադաշտում, բայց ևս կարևոր էր տեսանյութը դիտելը և հանդերձարանում քննարկելը. ամեն ինչ կարևոր է»,- ասել է Ֆոնսեկան հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
























































