Սերիա Ա-ի 4-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընակվեց «Էմպոլիին»: Խաղի ընթացքում գոլեր չգրանցվեցին:
Թուրինյան ակումբն այս խաղից հետո 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Ինտերը», «Տորինոն» և «Ուդինեզեն» 7-ական միավոր ունեն:
Տիագո Մոտտայի գլխավոր թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 21-ին՝ մրցելով «Նապոլիի» հետ:
























































