Ավստրիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի «Զալցբուրգի» և Կլագենֆուրտի «Աուստրիայի» միջև հանդիպումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Զալցբուրգում։ Այս հանգստյան օրերին Ավստրիայում սպասվում են երկարատև անձրևներ և ամպրոպներ, կա ջրհեղեղների վտանգ։
«Տնային հանդիպումը «Աուստրիայի» հետ, որը ծրագրված էր սեպտեմբերի 14-ին, չեղարկվել է լիգայի հանձնաժողովի որոշման համաձայն՝ վատ եղանակի պատճառով։ Խաղի անցկացման լրացուցիչ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ», — ասվում է «Զալցբուրգի» հայտարարությունում:
Նախկինում հայտնի էր դարձել, որ վատ եղանակային պայմանների պատճառով Ավստրիայի երկրորդ դիվիզիոնի մի քանի հանդիպում նույնպես չեղարկվել են։
























































