Իտալական «Ինտերը» ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի համար նախատեսված երրորդ խաղաշապիկը:
Այն ունի տաք, դեղին գույն՝ սև պրինտով, որտեղ նկատելի են քաղաքի տարբեր տեսարժան վայրերի դետալները։ Խաղաշապիկը հղում է կատարում ակումբի 1996-1997 մրցաշրջանի համազգեստին։

Դորտմունդի «Բորուսիան» անմասն չի մնացել այս իրադարձությունից, և, նմանացնելով իտալական ակումբի նոր խաղաշապիկն իրենց խաղաշապիկին, X սոցիալական ցանցի միջոցով գրառում է կատարել՝ նշելով. «Հետաքրքի՛ր է»:

























































