Տեղի է ունեցել Սվեն-Յորան Էրիքսոնի հուղարկավորությունը:
Անգլիայի ազգային հավաքականի, «Մանչեսթեր Սիթիի», «Լացիոյի» և «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը մահացել էր օգոստոսի 26-ին՝ 76 տարեկան հասակում։ Հունվարին Էրիքսոնի մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել Շվեդիայի Տուրսբյու քաղաքում, որին մասնակցել են շուրջ 600 մարդ։ Արարողությունը անցկացվել է շվեդերեն և անգլերեն։ Գերեզմանաքարը դնելիս Էրիքսոնի հիշատակին կանգնել է պատվո պահակախումբ։
Հուղարկավորությանը մասնակցել են Դևիդ Բեքհեմը, ով Էրիքսոնի գլխավորությամբ եղել էր Անգլիայի հավաքականի ավագը, Անգլիայի նախկին մարզիչ Ռոյ Հոջսոնը և Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները։
























































