«Յուվենտուսի», «Լացիոյի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է այն ակումբի մասին, որը կցանկանար գլխավորել իր կարիերայում։
«Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ դառնալն ինձ համար երազանք է։
Դա ինձ համար խելահեղ երազանք է, և ես չգիտեմ, թե արդյոք դա հնարավոր է։
Բայց ես կցանկանայի, որ կարիերայիս ընթացքում մի օր հնարավորություն ունենայի աշխատել այդ ակումբում: Հիանալի կլիներ»,- Սարիի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































