Իտալական ֆուտբոլի գրանդներից մեկը՝ «Ինտերը», նախատեսում է ուժեղացնել կազմը՝ հրավիրելով «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյկոբ Ռեմսիին։
InterLive-ի տեղեկություններով հաջորդ ամառ նրանք կիսապաշտպանի համար կառաջարկեն 35 միլիոն եվրո։
Միաժամանակ «Ինտերը» կփորձի նվազեցնել տրանսֆերի արժեքը և պատրաստ է տրանսֆերային գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։
Իտալական ակումբում կարծում են, որ Ռեմսին շատ մեծ ներուժ ունի և նրա տրանսֆերային արժեքն ապագայում կարող է կրկնապատկվել:
























































