«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել երեկ՝ սեպտեմբերի 11-ին կայացած թիմի մարզումը։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած Մեսսիի մարզումը բաց թողնելուն նրա թիկնապահը եղել է ակումբի մարզաբազայում, ուստի արգենտինացին կարող է մարզում անցկացրած լինել անհատական ծրագրով։
Հուլիսի 15-ին Լիոնել Մեսսին Կոլումբիայի հավաքականի հետ 2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ (0:0, 1:0 ) կոճի կապանների վնասվածք ստացավ, որից հետո լքեց խաղադաշտը։ Օգոստոսի վերջին հարձակվողը վերադարձավ «Ինտեր Մայամիի» կազմում մարզումներին, սակայն այժմ նրա վիճակը կրկին հարցականի տակ է։ Հաջորդ խաղում «Ինտեր Մայամին» սեպտեմբերի 15-ի գիշերը կհանդիպի «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ։
























































