«Ռայո Վալեկանոյի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կիսվել է Լիոնել Մեսսիի մասին իր մտքերով։
«Եզրափակչից առաջ ընկերներիս ասացի, որ Մեսսին այլևս չի հետաքրքրվում ազգային թիմում գավաթներ նվաճելով, քանի որ նա արդեն ամեն ինչ նվաճել է, ու հետևաբար, նա մեծ ջանքեր չի գործադրի։ Տեսնելով, որ նա իր վնասվածքից հետո լաց էր լինում, մտածեցի։ Ինչպե՞ս կարող է այդպես արձագանքել ֆուտբոլիստը, որը ֆուտբոլում ամեն ինչի է հասել է: Ես հասկացա, որ Մեսսիի համար այնքան էլ կարևոր չէ, թե ինչ գավաթներ ունի նա արդեն։ Նա ցանկանում է օգնել թիմին, խաղում է իր երկրի պատվի համար։ Կարծում եմ, որ նա ամենալավն է: Այո, Մեսսին լավագույնն է ֆուտբոլում, անկասկած»,- ասել է Խամեսը TYC SPORTS-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, սեպտեմբերի 10-ին կոլումբիացիներն ընդհատեցին Արգենտինայի անպարտելի շարքը՝ հաղթելով ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում (2:1): «Ալբիսելեստեն» ստիպված էր խաղալ առանց իրենց առաջատար Լիոնել Մեսսիի, որը շարունակում է ապաքինվել նույն Կոլումբիայի հետ Ամերիկայի գավաթի հաղթական եզրափակիչում ստացած վնասվածքից։
























































