Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է մնացել վերջին խաղերում ազգային հավաքականի մարտավարական պատրաստվածությունից։ Այս մասին հայտնում են Get French Football News-ը։
Աստղային հարձակվողը ելույթ է ունեցել Ազգերի լիգայի խմբային փուլի իրենց տնային խաղում Իտալիային պարտվելուց հետո (1:3): Կիլիանը նշել է տակտիկական պատրաստվածության բացակայությունը։ Մբապեի այս խոսքերն առաջին հերթին ուղղված են եղել թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին։
Հիշեցնենք, որ 25-ամյա խաղացողը «Եռագույնների» կազմում 2024 թվականին անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
























































