Իտալացի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին մեկնաբանել է այս ամառ Իտալիայում տեղի ունեցած տրանսֆերային իրադարձությունները։
Նա կարծում է, որ Իտալիայում կա միայն մեկ ակումբ, որի կազմն ուժեղացնելու կարիք չկա, և դա գործող չեմպիոն «Ինտերն» է, որի կազմում Վիերին մի քանի մրցաշրջան է անցկացրել։
«Ինտերն» արդեն ուներ որակյալ կազմ, ամենաուժեղն Իտալիայում: Նրանք հրավիրել են Տարեմիին և Զիելինսկուն։ Ֆուտբոլիստներ․․․
Հիմա նրանք հաստատ ուրիշ ֆուտբոլիստի կարիք չունեն։ Իսկ համալրում մյուս ակումբներին պետք է»,- Քրիստիան Վիերիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։