ESPN-ը ներկայացրել է Եվրոպայի 10 լավագույն տրանսֆերները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Վարկանիշում չեն ընդգրկվել ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխությունները։
Առաջին տեղը զբաղեցրել է հարձակվող Էնդրիկի՝ «Պալմեյրասից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը (47,5 մլն եվրո)։ Երկրորդ տեղում «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշի տեղափոխությունն էր ՊՍԺ (59,92 մլն), իսկ երրորդը տեղում Լենի Յորոյի՝ «Լիլից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը (62 մլն)։
Ամառվա 10 լավագույն տրանսֆերների վարկանիշը․
1. Էնդրիկ. Պալմեյրաս — Ռեալ Մադրիդ (47,5 մլն եվրո).
2. Ժոաու Նևեշ. Բենֆիկա — ՊՍԺ (59,92 մլն).
3. Լենի Յորո. Լիլ – Մանչեսթեր Յունայթեդ (62 մլն).
4. Խուլիան Ալվարես. Մանչեսթեր Սիթի — Ատլետիկո Մադրիդ (75 մլն).
5. Մատիս դե Լիխտ. Բավարիա – Մանչեսթեր Յունայթեդ (45 մլն).
6. Յոսուա Զիրքզե. Բոլոնիա – Մանչեսթեր Յունայթեդ (42,5 մլն).
7. Մայքլ Օլիսե. Քրիսթալ Փելաս — Բավարիա (53 մլն).
8. Ռիկարդո Կալաֆիորի. Բոլոնիա – Արսենալ (45 մլն).
9. Արչի Գրեյ. Լիդս Յունայթեդ – Տոտենհեմ (41,25 մլն).
10. Քոնոր Գալագեր. Չելսի — Ատլետիկո Մադրիդ (42 մլն).
























































