Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մաթեյս դե Լիխտի փոխարինումն Ազգերի լիգայի շրջանակում Գերմանիայի դեմ կայացած խաղի ընդմիջմանը:
«Անխոս, կցանկանայի Մաթեյսին պահել խաղադաշտում մինչև հանդիպման վերջին րոպեն: Սակայն հիմա այնպիսի փուլ է եկել, որ նրան պատժում են գրեթե ամեն կատարած սխալի համար:Այսօր ես նրան նոր հնարավորություն տվեցի՝ իր ուժերը ցույց տալու համար, սակայն արդյունքում որոշեցի զերծ պահել նրան հետագա սխալներից՝ փոխարինելով նրան»,- Կումանի խոսքներ է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվել էր մարտական ոչ-ոքիով՝ 2։2։
“de ligt! de ligt! de ligt!”
but van dijk doesn’t mark the backpost and he doesn’t get any criticism pic.twitter.com/89K3fKPqX9
— wainoo (@magicalmainoo) September 10, 2024
























































