Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին գնահատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ելույթներն Ազգերի լիգայի խաղերում։
«Ես նրա մեջ այս պահին առաջնորդի կամ թիմի ավագի վերաբերմունք չեմ տեսնում։ Ես տեսնում եմ միայն աղետ, և տեսնում եմ, որ տղան լրիվ կտրված է այն գործից, որը պետք է կատարի։ Նա չի հասկանում, թե երկրպագուները ինչ են ակնկալում նրանից։
Մբապեի կարիերայի ամենասկզբից մամուլը անդադար հիանում էր նրանով։ Բոլորը կարծում էին, որ Կիլիանն իր տարիքի համար շատ հասուն է, ուժեղ և խոհեմ։ Ես կարծում եմ, որ այդ ամենը ի վերջո խառնել է նրա գլուխը։ Մբապեն սկսել է կարծել, որ դաշտում ամեն ինչ կախված է իրենից և իր վրա վերցրել է շատ ավելին, քան պետք է», — Դյուգարիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը վաստակել է երեք միավոր։ Դիդյե Դեշամի գլխավորած ընտրանին պարտվել են Իտալիային (1:3) և հաղթել Բելգիային (2:0)։ Այդ խաղերում Մբապեն ոչ մի գոլային գործողություն չի կատարել։
























































