ԱԱ-2026-ի հարավամերիկյան մրցաշարի ընտրական փուլում կայացան ութերորդ տուրի հանդիպումները։
Մրցաշարային աղյուսակի առաջատար Արգենտինան հյուրընկալվելիս պարտվեց Կոլումբիայի ընտրանուն (1։2):
Խաղի ընթացքում Կոլումբիայից աչքի ընկան Յերսոն Մոսկերան և Խամես Ռոդրիգեսը, իսկ արգենտինացիների միակ գոլը խփեց Նիկո Գոնսալեսը։
«Ալբիսելեստեից» հետ չմնաց նաև «Սելեսաոն»։ Բրազիլացիները արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեցին Պարագվայի ընտրանուն։
Խաղի միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Դիեգո Գոմեսը։
Այս խաղերից բացի կայացան նաև 3 այլ հանդիպումներ։ Վենեսուելան – Ուրուգվայ խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, Չիլին պարտվեց Բոլիվիային (1:2), իսկ Էկվադորը նվազագույն հաշվով հաղթեց Պերուին։
Աղյուսակը ութերորդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը․

























































