Միլանի «Ինտերի» ձախ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է տեղափոխվել գերմանական «Բավարիա»:
Մյունխենյան ակումբը տարբերակներ է ուսումնասիրում Ալֆոնսո Դեյվիսին փոխարինելու համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Calciomercato-ին հղում անելով, Բունդեսլիգայի գրանդը դիտարկում է Դիմարկոյի թեկնածությունը։
Տրանսֆերը կարող է կայանալ հաջորդ ամառ։ Ֆեդերիկո Դիմարկոյի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
























































