«Յուվենտուսը» և ՊՍԺ-ն հետաքրքրված են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիներն ու փարիզցիները փնտրում են հարձակողական ոճի փորձառու ֆուտբոլիստի և կարծում են, որ 32-ամյա եգիպտոսցին հիանալի տարբերակ է։
Ավելի վաղ հարձակվողը հայտնել էր, որ մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին։
Սալահը անգլիական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հարձակվողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 352 հանդիպում, դարձել 214 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ։
























































