Դորիվալ Ժունիորը վստահ է, որ Բրազիլիայի հավաքականը դուրս կգա Աշխարհի հաջորդ առաջնության եզրափակիչ:
«Մենք Աշխարհի առաջնության եզրափակիչում ենք լինելու։ Կհասնենք եզրափակիչ.․․
Դուք կարող եք նկարահանել ինձ՝ այս խոսքերն ասելիս: Չեմ կասկածում, որ եզրափակչում ենք լինելու»,- ասել է Բրազիլիայի հավաքականի մարզիչը, ում խոսքերն է մեջբերում ինսայդեր Ռաբրիցիո Ռոմանոն։
«Սելեսաոն» հաղթել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի 7 հանդիպումներից երեքում և խմբում չորրորդն է: Հարավային Ամերիկայի 6 թիմեր ԱԱ-ի ուղիղ ուղեգիր կստանան։
























































