Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատասխանել է այն հարցին, թե որ խաղացողին է ամենալավը հասկանում Հայաստանի հավաքականում։
«Այդ խաղացողը Էդիկ Սպերցյանն է։ Մենք իրար լավ ենք հասկանում։ Դարձե՞լ եմ երկրպագուների սիրելին: Իմ կարծիքով, մեր երկրպագուները հավասարապես աջակցում և սիրում են յուրաքանչյուրիս»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Լատվիային (4:1): Այսօր՝ սեպտեմբերի 10-ին մեր ընտրանին Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայն, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։