Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլային երաշտը շարունակվում է ազգային հավաքականի կազմում։
25-ամյա խաղացողը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած վերջին 8 խաղերում խփել է ընդամենը 1 գոլ՝ Լեհաստանի դեմ ԵՎՐՈ-2024 -ում : Մբապեն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Եվրոպայի առաջնության ևս չորս խաղում՝ մրցաշարից առաջ Կանադայի հետ ընկերական խաղում, ինչպես նաև Ազգերի լիգայի առաջին տուրի Իտալիայի (1:3), և Բելգիայի հետ երկորոդ տուրի խաղում (2:0):
2024 թվականին Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
























































