Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կիսվել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։
«Էդգարը «Լոկոմոտիվի» սան է, և սա լավ քայլ է նրա համար։ Նա կդառնա՞ կարևոր խաղացող: Այս հարցը պետք է ուղղել մարզչական շտաբին, կտեսնենք Ժամանակը ցույց կտա»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru- ն։
Հիշեցնենք, որ Սևիկյանը «Երկաթուղայինների» ճամբար է տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշից» վարձակալական հիմունքներով՝ հետագա գնման տարբերակով։