Իսպանացի փորձառու պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայությունները առաջարկվել են բրազիլական «Վասկո դա Գամային»։ Այս մասին խոսել է Ռիո դե Ժանեյրոյն ներկայացնող ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդմունդոն։
«Հայտնի ֆուտբոլային գործակալը կապ է հաստատել «Վասկո դա Գամայի» հետ և առաջարկել Ռամոսի ծառայությունները։ Կողմերը սկսեցին բանակցությունները, բայց Սերխիոն խնդրեց շատ մեծ աշխատավարձ, և գործարքը ձախողվեց: Նման խաղացողի տրանսֆերը ֆանտաստիկ կլիներ, բայց նրա պահանջած աշխատավարձի չափը աբսուրդ էր»,- Էդմունդոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նշենք, որ 38-ամյա պաշտպանը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, իսպանացու վերջին ակումբը եղել է «Սևիլյան»։
























































