«Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի նկատմամբ ուշադրությունը ավելի ու ավելի է սկսում մեծանալ։
Ֆրանսիացին իր դիրքում համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը, ինչով էլ բացատրվում է եվրոպական գրանդների կողմից նրա նկատմամբ հետաքրքրությունը։ Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, Սալիբային ձեռք բերելու մտքով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը» և «Բավարիան»:
Նշվում է, որ «Արսենալը» չի դիտարկի 120 միլիոն եվրոյից ցածր որևէ առաջարկ: Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Կենտրոնական պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: