Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ Մեմֆիս Դեպայի տեղափոխությունը բրազիլական «Կորինտիանս», ամենայն հավանականությամբ, չի ազդի նրա հավաքական հրավիրելու վրա։
«Ես հավանություն չէի տալիս, որ Բերգվինը գնա Սաուդյան Արաբիա, Մեմֆիսի հետ կարող է այլ կերպ լինել: Բրազիլիայում լիգայի մակարդակն այլ է․ այնպես որ, այո, Դեպայը դեռ կարող է լինել ազգային հավաքականի կազմում, բայց դա կախված է նրա մարզավիճակից», — Կումանի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդ Կումանը քննադատել էր Բերգվինի՝ կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու որոշումը՝ ասելով, որ ֆուտբոլիստը սպորտային բաղադրիչի փոխարեն ընտրել է փողը։ Բացի այդ, Ռոնալդը հայտարարել է, որ Բերգվինին չի հրավիրի հավաքական։
























































