Երեկ Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում Պորտուգալիան Ազգերի լիգայի խաղում հաղթեց Շոտլանդիային (2-1):
Շոտլանդացիների կազմում միակ գոլը խփեց կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը, ով այժմ հանդես է գալիս «Նապոլիում»։
«Մանչեսթեր Յունայթեդի» նրա նախկին թիմակից Բրունո Ֆերնանդեշը խաղից հետո հումորային մեկնաբանություն է արել.
«Ես կարոտել եմ քեզ, ընկեր․․․ Բայց իմ ծննդյան օրը այլևս գոլ չխփես իմ թիմի դարպասը»,- գրել է Ֆերնանդեշը սոցցանցում։
























































