Դանիայի հավաքականի պաշտպան Պատրիկ Դորգուն գրավել է մի շարք թոփ ակումբների ուշադրությունը։
Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Միլանը» և «Տոտենհեմը»:
SportMediaset-ը, հղում անելով սեփական աղբյուրին, հավելում է, որ սա հավակնորդների ամբողջ ցուցակը չէ։
Դորգուն այժմ հանդես է գալիս «Լեչեում» և, չնայած իր տարիքին, 19-ամյա ֆուտբոլիստն արդեն իր թիմի առաջատարներից է։
Ֆուտբոլիստն օրերս հրավիրվել է նաև Դանիայի հավաքական։ Նա մասնակցել է Շվեյցարիայի և Սերբիայի դեմ հանդիպումներին։ Դանիայի հավաքականի կազմում իր նորամուտի խաղում նա գոլի հեղինակ է դարձել՝ փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց։
























































