«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Շոտլանդիայի նկատմամբ կամային հաղթանակից հետո (2:1) գրառում է կատարել սոցցանցերում։
«Երկու հաղթանակ երկու խաղում․ շնորհակալություն աջակցության համար»,- սոցցանցերում գրել է 39-ամյա գոլահարը։
Երեկ Շոտլանդիայի դեմ խաղում Կրիշտիանուն խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 39-ամյա հարձակվողը հաղթական գոլի հեղինակ դարձավ 88-րդ րոպեին։
Այս գոլը Ռոնալդուի համար 901-րդն էր կարիերայում։ Երկու տուրից հետո Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի իր խմբում վաստակած 6 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
























































