Դանիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում այսօր հյուրընկալել էր Սերբիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց դանիացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Սկանդինավյան թիմի կազմում աչքի ընկան Գրոնբեկը և Պոուլսենը։
Այս խաղից հետո Դանիայի հավաքականը միանձնյա գլխավորում է 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 6 միավոր, Սերբիայի հավաքականն ունի 1 միավոր։
Այս խմբում են ընդգրկված նաև Իսպանիայի և Շվեյցարիայի հավաքականները, որոնք իրենց հանդիպումը կանցկացնեն քիչ անց։