Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն խոսել է 2024/2025 մրցաշրջանում Ա Սերիայում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ո՞վ կհաղթի Սկուդետոն.․․ «Ինտերը» շատ է առաջ մյուս բոլոր թիմերից։
Ես նաև ուշադիր կհետևեի «Նապոլիին»: Նրանք հետաքրքիր են Ռոմելու Լուկակուի տեղափոխությունից հետո։
Առաջին երկու հանդիպումներից հետո ինձ դուր եկավ Թուրինի «Յուվենտուսը», բայց հիմա ավելի զուսպ եմ իմ կանխատեսումներում նրանց հետ կապված»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։
























































