«Նոան» շնորհավորել է իր ֆուտբոլիստին՝ Հայաստանի ընտրանու կազմում նորամուտը նշելու կապակցությամբ։
«Երեկ Ազգերի լիգայի C խմբում կայացած Հայաստան-Լատվիա խաղի ժամանակ, 75-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ «Նոայի» 20-ամյա պաշտպան Սերգեյ Մուրադյանը։ Սա Սերգեյի նորամուտն էր ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղերում։
Մոտ 2 տարի առաջ Սերգեյը եկավ հայրենիք՝ միանալով մեր թիմին։ Շատ կարճ ժամանակում նա գրավեց հավաքականի մարզիչների ուշադրությունը։
Շնորհավորում ենք, Սերգեյ, սա քո նվիրվածության և քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Հաջողություն ենք մաղթում քեզ ազգային հավաքականի կազմում»,- գրել է «Նոայի» մամուլի ծառայությունը:
Վերջերս «Նոան» երկարաձգել է Սերգեյ Մուրադյանի հետ պայմանագիրը 3 տարով։