Անգլիայի հավաքականի խաղացող Ջեք Գրիլիշը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի առաջին տուրի Իռլանդիայի դեմ խաղի ժամանակ հանդիսատեսի կողմից անբարյացակամ ընդունելության է արժանացել:
Հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում և ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ 2:0: Գրիլիշը խփել է գոլերից մեկը։
«Ես և Ռայսը սպասում էինք այդպիսի ընդունելության։ Խաղից առաջ ասացի, որ սա յուրահատուկ հանդիպում է, բացասական ոչինչ չենք կարող ասել։ Մեզ երկուսիս հաճելի էր այստեղ խաղալ։
Իմ ընտանիքում շատ իռլանդացիներ կան։ Իմ կողմից ոչ մի վատ զգացողություն չկա։ Ինձ պետք է ավելի կանոնավոր խաղալ և գոլեր խփել, ինչը հաջողվեց։ Չնայած, որ լավ մարզավիճակում չեմ, բայց շատ երջանիկ եմ», — Գրիլիշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Իռլանդիայի հավաքականի երկրպագուները վատ են ընդունել ֆուտբոլիստներին՝ տրիբունաներում նրանց հասցեին վիրավորական պաստառներ փակցնելով և սուլելով: Ռայսն ու Գրիլիշը ժամանակին ներկայացրել են Իռլանդիան երիտասարդական և պատանեկան հավաքականները, բայց հետո սկսել են հանդես գալ Անգլիայի հավաքականում: