Նիդերլանդների ընտրանու գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի շրջանակում Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը՝ 5։2:
«Մեզ շատ բան հաջողվեց գնդակի հետ աշխատելիս։ Մենք շատ էինք այն վերահսկում, պահում խաղի ընթացքը մեր վերահսկողության տակ։ Ֆուտբոլիստները լավ էին խաղում եզրերում։ Իրականում մեր թիմը կարող էր էլ ավելի շատ գոլ խփել, բայց եթե հինգ գոլ ես խփում, բողոքելու տեղ չունես»,- մեջբերում է Կումանի խոսքերն ՈւԵՖԱ-ն։
Ա լիգայի 3-րդ խմբում հանդես են գալիս նաև Գերմանիայի և Հունգարիայի հավաքականները։ Գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։