Նիդեռլանդների հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային։
Հանդիպումն ավարտվեց 5-2 հաշվով՝ հօգուտ նիդեռլանդացիների։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ջոշուա Զիրկզեն, Տիջանի Ռեյնդերսը, Կոդի Գակպոն, Վութ Վեգհորստը և Չավի Սիմոնսը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Դեմիրովիչը և Ջեկոն:
Սեպտեմբերի 10-ին Նիդեռլանդները կընդունի Գերմանիայի հավաքականին, իսկ Բոսնիա և Հերցեգովինան արտագնա խաղում կխաղա Հունգարիայի հետ։
Այլ արդյունքներ՝
Հունաստան-Ֆինլանդիա / 3-0
Մոլդովա-Մաթա / 2-0
Ուկրաինա-Ալբանիա / 1-2
























































