Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում Կամերունի հավաքականը հաղթեց Նամիբիային՝ 1-0։
65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վենսան Աբուբակարը։
Նիգերիան սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Բենինին։ Դուբլի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը, ևս մեկ գոլ խփեց Վիկտոր Օսիմենը։
Մավրիտանիան սեփական հարկի տակ հաղթեց Բոտսվանային՝ 1-0: 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սիդի Ամարը։
























































