Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Մբանգուլան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
20-ամյա ֆուտբոլիստը բավականին լավ է հանդես գալիս Տիագո Մոտայի գլխավորությամբ. բելգիացին իր նորամուտը նշեց անցյալ ամիս և դեռ ընդամենը երեք հանդիպում է անցկացրել բյանկոներիների առաջին թիմի կազմում։
Ա Սերիայում նա արդեն դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով՝ թուրինյան ակումբը շատ մոտ է Մբանգուլայի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Սպասվում է, որ հեռանկարային ֆուտբոլիստի հետ իտալական գրանդը պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը՝ աշխատավարձի զգալի աճով։
























































