Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է 10 համարի խաղաշապիկով խաղալու մասին։
Դիբալան 10 համարի խաղաշապիկով մասնակցել է 2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման 7-րդ տուրի՝ Չիլիի դեմ (3:0) խաղին:
Հիշեցնենք, որ 10 համարի խաղաշապիկը պատկանում է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով չի միացել ազգային թիմին վնասվածքի պատճառով։
«Մենք բոլորս գիտենք, որ այս խաղաշապիկը պատկանում է Լեոյին։ Ես փորձեցի այն ներկայացնել լավագույն ձևով։ Որոշ տղաներ ասացին, որ ես պետք է կրեմ այն։ Տատանվում էի, սակայն դա չափազանց հաճելի պատասխանատվություն էր», – մեջբերում է Դիբալային ESPN-ը:
Դիբալան խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին և հասցրեց գոլի հեղինակ դառնալ 90+1-րդ րոպեին:

























































