Բրազիլական «Կուտո Պերեյրա» մարզադաշտում անց է կացվել Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Բրազիլիայի և Էկվադորի միջև հանդիպումը: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1:0:
Հանդիպման միակ գոլը խփել է Մադիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն:
Բրազիլիայի ընտրանին անցկացրած 7 խաղից հետո զբաղեցնում է խմբի 4-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 10 միավոր: Էկվադորը 6-րդն է՝ 8 միավորով:
Հաջորդ խաղում Բրազիլիան կուղևորվի Պարագվայ: Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին:
Խմբի առաջատարն Արգենտինայի հավաքականն է: Նրանք վաստակել են 18 միավոր:
Բրազիլիա — Էկվադոր՝ 1։0
Գոլը՝ Ռոդրիգո (30′)
Ուրուգվայ — Պարագվայ՝ 0։0
Պերու — Կոլումբիա՝ 1։1
Գոլերը՝ Կալենս (68′) — Դիաս (82′)
























































