22-ամյա Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլան գոլ է խփել Ազգերի լիգայի A լիգայի 2-րդ խմբի 1-ին տուրի շրջանակում Իտալիայի դեմ խաղի 12-րդ վայրկյանին։
Opta-ի տվյալներով՝ այս գոլը «աքաղաղների» ամենաարագ գոլն է վերջին 90 տարիների ընթացքում։
Այսպիսով, Բարկոլան, ամենայն հավանականությամբ, խփել է Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ ամենաարագ գոլը։
Opta Sports-ը նշում է, որ գոլը խփվել է 12-րդ վայրկյանին, և ընդգծում, որ սա լավագույն արդյունքն է առնվազն 1933 թվականից ի վեր։
Մինչև 1933 թվականը Ֆրանսիան երեք տարբեր խաղերում գոլ է խփել առաջին րոպեին, սակայն հուսալի աղբյուրների բացակայությունը թույլ չի տալիս ճշգրտել ժամանակը։
Stats Foot-ը պնդում է, որ Բարկոլայի գոլը խաղի 12-րդ վայրկյանին, այնուամենայնիվ, ռեկորդային է Ֆրանսիայի համար։
























































