Արգենտինայի հավաքականն ԱԱ-2026-ի որակավորման խաղում 3:0 հաշվով հաղթեց Չիլիի ընտրանուն:
Խաղի ավարտից հետո Արգենտինայի ֆուտբոլիստները տոնեցին Կոպա Ամերիկայի հաղթանակը։ Թիմը չեմպիոն էր դարձել հուլիսին:
«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը տիտղոսը կրկին դրեց աճուկին, ինչպես դա արել էր ԱԱ-2022-ի ժամանակ՝ ստանալով մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը:
Նա նաև կրկնեց պարի այն շարժումները, որոնք արել էր Ֆրանսիայի դեմ եզրափակչի հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ։
























































