«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր հույզերով՝ կարիերայի 900-րդ գոլը խփելուց հետո, որը տեղի է ունեցել Ազգերի լիգայի A խմբի առաջին տուրի Խորվաթիայի հետ խաղում (2:1):
«Ես երազում էի այս մասին, և դեռ նպատակներ ունեմ: Շնորհակալություն բոլորին»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը պաշտոնական խաղերում խփել է 900 գոլ։ Կրիշտիանուն 5 գոլ է խփել «Սպորտինգի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450՝ «Ռեալի», 101՝ «Յուվենտուսի», 68՝ «Ալ Նասրի» և 131՝ ազգային թիմի կազմում:
























































