ԱԱ-2026-ի ընտրական փուլի յոթերորդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Չիլիի ընտրանուն:
Լիոնել Սկալոնիի թիմը, չնայած թիմի ավագ Լիոնել Մեսսիի բացակայությանը, խոշոր հաղթանակ տոնեց (3։0)։ Արգենտինացիներն այս հանդիպման բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ «Ալբիսելեստեի» կազմում աչքի ընկան Մակալիսթերը, Ալվարեսը և Դիբալան։
Նշենք, որ Լիոնել Սկալոնիի թիմիը 7 տուրերից հետո առաջատարն վաստակած 18 միավորով։
Օրվա մյուս խաղում Բոլիվիան տանը խոշոր հաշվով հաղթանակի հասավ Վենեսուելայի նկատմամաբ (4:0):
Տանտերերի կազմում աչքի ընկան Ռամիրո Վական, Կարմելյո Ալգարանասը, Միգելիտոն և Էնցո Մոնտեյրոն։
























































