Պորտուգալիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի առաջին տուրի շրջանակում այսօր հյուրընկալել էր Խորվաթիայի ընտրանուն։
Պորտուգալացիները հաղթանակով են մեկնարկում Ազգերի լիգայի մրցաշարում՝ հաղթելով բալկանյան թիմին 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Դիեգու Դալոն և Կրիշտիանու Ռոնալդուն։ Դալոն այս խաղում դարձավ նաև ինքնագոլի հեղինակ։

Պորտուգալայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում խփել է իր կարիերայում 900-րդ գոլը։ Կրիշտիանուն 131-րդ գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Նա ազգային հավաքականների շրջանում համաշխարհային ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։ Ռոնալդուն Եվրոպայի չեմպիոն է, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։
























































