Իրանի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում 1-0 հաշվով հաղթեց Ղրղզստանի ընտրանուն։
Իրանի հավաքականի կազմում հաղթական գոլը խփեց Մեհդի Տարեմին։
A խմբի մյուս խաղում Ուզեբեկստանը սեփական հարկ տակ 1-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Կորեայի հավաքականին։ Իսկ Կատարի հավաքականը սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջեց ԱՄԷ-ի թիմին։
B խմբի խաղում Իրաքի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Օմանի ընտրանուն։
























































