Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն Խուան Մատան համալրել է «Վեստերն Սիդնեյի» կազմը։
Այդ մասին հայտնում է ավստրալական թիմի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։
Մատան ազատ գործակալի կարգավիճակում էր այս տարվա փետրվարից՝ «Վիսել Կոբեի» հետ պայմանագրի ավարտից հետո: Նա ճապոնական ակումբում հանդես է եկել վեց ամիս։
Նախկինում իսպանացին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Չելսիում», որի կազմում 2011/12 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
























































