Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում գերխոշոր՝ 7-0 հաշվով հաղթեց Չինաստանի ընտրանուն։
Ճապոնիայի հավաքականի կազմում դուբլ ձևակերպեց Մինամինոն, մեկական անգամ աչքի ընկան Միտոմա, Կուբոն, Էնդոն, Մաեդն և Իտոն։
C խմբի մյուս խաղում Ավստրալիան սեփական հարկ տակ 0-1 հաշվով զիջեց Բահրեյնին։
Առաջին տուրից հետո Ճապոնիան և Բահրեյնը երեքական միավորով գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը։
B խմբի խաղում Հարավային Կորեայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Պաղեստինի ընտրանու հետ։
























































