Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը Մադրիդի «Ատլետիկոյից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Կորինտիանսը», որը հարձակվողին պատրաստ է ամսական 400 հազար եվրո աշխատավարձ առաջարկել։
Նշվում է, որ Մեմֆիսի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Կոմոն» և իսպանական «Ռայո Վալեկանոն»։
























































