«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է ԱԱ-2026-ին իր հնարավոր մասնակցության մասին։
«Ես ինձ հիանալի եմ զգում: Բայց ես դեռ չեմ կարող պատասխանել 2026 թվականի աշխարհի առաջնության մասին հարցին։ Ես ապրում եմ պահով, այս պահին ամեն ինչ բավականին դրական է։ Պորտուգալիան հաստատակամ է Ազգերի լիգայում հաջողությունների հասնելու համար։ Մինչև 2026 թվականը դեռ երկար ճանապարհ կա»,- ասել է Ռոնալդուն։
Աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի կունենա երեք երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։
























































