Մոսկվայի «Լոկոմոտիվը» բանակցություններ էր վարում հունգարական «Ֆերենցվարոշի» հետ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ձեռքբերման վերաբերյալ, ասել է «Երկաթուղայինների» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը։
«Սևիկյանին վարձակալելու բանակցությունները շարունակվում էին»,- Նագորնիխը խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Ավելի վաղ ակումբների միջև բանակցությունների մասին հայտարարել էր ֆուտբոլիստի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը։
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյնաը։
























































