Լեհաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընունել էր «Սլասկին»։
Հանդիպումն ավարտվեց 5-3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Խաղին մեկնարկային րոպեներից մասնակցեց Վահան Բիչախչյանը՝ փոխարինվելով խաղավերջում։ Վահանն այս խաղում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Պոգոնը» 13 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































