Շոտլանդիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումը՝ «Սելթիկի» և «Ռեյնջերսի» դիմակայությունը։
Գլազգոյի դերբին ավարտվեց «Սելթիկի»՝ 3-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման արդեն 17-րդ րոպեին աչքի ընկավ Դայզեն Մայեդան։ Առաջին խաղակեսում տանտերերի առավելությունն ավելի մեծացրեց մեկ այլ ճապոնացի հարձակվող՝ Կյոգո Ֆուրուհաշին։
Երկրորդ խաղակեսում Մայեդայի օգնությամբ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց ՄաքԳրեգորը։
Այս խաղից հետո «Սելթիկն» «Աբերդենի» հետո կիսում է առաջին-երկրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ Երկու թիմերն էլ այս պահին ունեն 100 տեկոսանոց արդյունք 4 խաղից հետո՝ վաստակելով 12-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով «Սելթիկն» առաջինն է։ «Ռեյնջերսը» 7 միավորով մնաց 3-րդ տեղում։
























































